Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի տնօրեն Մարտին Կարապետյանին Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամի դիպլոմ են հանձնել։ Դիպլոմը հանձնվել է այսօր՝ փետրվարի 9-ին, ՌԲԳԱ հայկական մասնաճյուղի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ընթացքում։

Արարողությանը ներկա ՀՀԿ-ական պատամավոր Հայկ Բաբուխանյանն «Իրավունք» թերթի խմբագրական կոլեգիայի անունից բուհի ղեկավարին թերթի անցկացրած 2012թ. լավագույն ռազմական գործիչ մրցույթի հաղթողի կոչման հավաստագիր է հանձնել։

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը հիմնադրվել է 1997թ.։ ՌԲԳԱ ՀՄ անդամների թվում 7 տիեզերագնաց կա, այդ թվում՝ առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս ակադեմիայի անդամ է։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am