Քիչ առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հիվանդանոցից գնացել է տեսակցելու նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: Նա Անդրիաս Ղուկասյանին է հանձնել միասնական թեկնածուով հանդես գալու իր բաց նամակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանի օգնականը` Վահան Զատիկյանը:

Նրա փոխանցմամբ` Անդրիաս Ղուկասյանը, ոչինչ չի ասել պատճառաբանելով, որ նամակի բովանդակությանը ծանոթ չէ: Պարույր Հայրիկյանը նաեւ հորդորել է, որ Անդրիաս Ղուկասյանը դադարեցնի հացադուլը, սակայն նա ոչինչ չի պատասխանել:

Հարցին` արդյոք նամակը ուղղված էր ո չ միայն Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին, այլեւս մյուս թեկնածուների, Հայրիկյանի օգնականը դրական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Հացադուլի ընթացքում պարբերաբար նրա առողջական վիճակը վատանում, ապա` կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է հնարավորինս քիչ խոսել եւ խնայել ուժերը: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am