Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությանը ըստ գտնվելու վայրի մասնակցելու համար այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 11-ին:

Այդ առիթով տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաեւ փետրվարի 9-ի եւ 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչեւ 18.00-ն: