Փետրվարի 9-ին Ռուսաստանի Արխանգելսկի մարզում խոշոր ավտովթարի հետեւանքով առնվազն 3 մարդ զոհվել է, եւս 18-ը վիրավորվել են: Երեկոյան մոտավորապես ժամը 17:30-ին երկաթգծի Դելտա-Բուզանսկի Պրիվոլժսկոյ անցման վայրում իրար են բախվել Վազ-2109 մակնիշի մարդատար մեքենան եւ քաղաքային էլեկտրագնացքը: Վթարի հետեւանքով ռելսերից դուրս են եկել գնացքի 10 վագոններից 9-ը:
Արտակարգ իրավիճակների նախարարության հարավային տարածաշրջանային կենտրոնի տվյալներով, տեղի ունեցածի արդյունքում զոհվել են մարդատար ավտոմեքենայի վարորդը (22 տարեկան) եւ էլեկտրագնացքի երկու ուղեւորներ (53-ամյա կին եւ 26-ամյա տղամարդ):
Վթարից հետո որոշ ժամանակով փոփոխվել է մի շարք ուղեւորատար գնացքների գրաֆիկը: ներկայումս գնացքների երթեւեկությունը վերականգնվել է: Կատարվում է նախաքննություն, որպեսզի պարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
«Ռուսական երկաթուղի» ընկերությունում կարծում են, որ վթարը ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտման հետեւանք է:




























