Փետրվարի 10-ին Մոսկվայի Կուրսկի կայարանում ռումբի հնարավոր առկայության պատճառով այնտեղից տարհանվել են բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները։
Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», անանուն հաղորդագրությունը 02-ի ծառայությունում ստացվել է տեղի ժամանակով 5։30 րոպեին։
Ոստիկանության աշխատակիցները վարժեցված շների հետ ստուգել են կայարանի ողջ տարածքը։ Կայարանամերձ հրապարակում հերթապահում են փրկարարների, հրշեջների եւ «Շտապօգնության» մեքենաները։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցները կայարանում մինչ այժմ ռումբ չեն հայտնաբերել։
Ներկայումս կայարանն աշխատում է սովորական ռեժիմով։




























