«Նովայա գազետա»-ի լրագրող Իրեկ Մուրտազինին քրեական գործ է սպառնում Նավալնի եղբայրների մատնիչի անունը հրապարակելու համար:
Փետրվարի 8-ին թերթում տպագրված հոդվածի հիման վրա Ռուսաստանի քննչական կոմիտեն փաստերի հրապարակման առթիվ «փոստային գործով» նախաքննություն է սկսել:
Մուրտազինը պատմել էր, որ Նավալնի եղբայրների «փոստային գործի» նախաձեռնողը ֆրանսիական Yves Rocher ընկերության արեւելյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Բրունո Լեպրուն է եղել: Հոդվածի հրապարակումից հետո որոշ բլոգերներ ռուսաստանցիներին կոչ էին արել բոյկոտել ընկերության արտադրանքը:
ՌՔԿ-ի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ հոդվածագիրը հարուցված քրեական գործի նախաքննական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր է հրապարակել: Նա նաեւ հավելել է, որ հայտնի ընկերությունը գործարար համբավը պաշտպանելու համար կարող է դիմել դատարան, գրում է NEWSru.com-ը:
«Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը հայտնել է, որ թերթը պետական գաղտնիք չի հրապարակել, գաղտնիքի կրողը չի եղել եւ գործել է օրենքի շրջանակներում:
Ըստ Իրեկ Մուրտազինի` «փոստային» գործի հետաքննությունն սկսվել էր ՔԿ-ի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին Yves Rocher-ի ռուսական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Բրունո Լեպրիի ուղարկած նամակից:
Ըստ Իրեկ Մուրթազինի` Լեպրուն իր հայտարարության մեջ խնդրել էր «պատասխանատվության ենթարկել այն անձնաց» որոնք «չարաշահելով վստահությունը» 2008թ. համոզել էին պայմանագիր կնքել Նավալնիների «Գլխավոր բաժանորդագրային գործակալություն» ՍՊԸ բեռնափոխադրումային ընկերության հետ:
New Times ամսագրին Օլեգ Նավալնին հայտնել է, որ Yves Rocher-ի ծանոթը զանգել էր իրեն դեռ նոյեմբերին եւ հայտնել, որ իրենց մոտ են եկել ՀԴԲ-ից: «Բռնագրավել էին փաստաթղթեր, մենեջերներին սկսել էին հարցաքննել... բոլորին, ովքեր պայմանագրեր են ունեցել Նավալնիների հետ» -, պատմել է գործարարը: Իր հերթին Ալեքսեյ Նավալնին ենթադրել է, որ Լեպրուին, հավանաբար, «ճնշել են»: Նա չի բացառել, որ ընկերությանը վախեցրել են հարկայինով:





























