Փետրվարի 9-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան բախվել է ԿամԱԶ մակնիշի բեռնատարին (վարորդ` 1966 թ. ծնված Լեւոն Խուրշուդյան): Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Կապան քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Մարտիրոսյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:




























