Նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը փետրվարի 12-ին հանդիպել է Սյունիքի մարզի բնակիչների հետ:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահի թեկնածուն առաջինն այցելել է Անգեղակոթ գյուղ, նրա հաջորդ կանգառը եղել է Սիսիան քաղաքը, որտեղ ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը` «100 քայլը»: Նա հանդես է եկել «երկրի ազատ ու այլընտրանքային զարգացման օգտին»:
«Դաստավորները չպետք է նշանակվեն իշխանությունների կողմից` արդարադատության նախարարի հավանությամբ»,- ընդգծել է թեկնածուն: Հրանտ Բագրատյանի խոսքով` իր նախագահության ժամանալ տաքսիների վարորդներն արտոնագրերի եւ դեղին համարների կարիք չեն ունենա: Նա նաեւ հանդես է եկել մենաշնորհների դեմ. «Ինչո՞ւ պետք է որոշ ապրանքների, մասնավորապես շաքարի ներկրումը կենտրոնացած լինի մեկ մարդու ձեռքում»:
Նախագահի թեկնածուն նախընտրական արշավը շարունակելու է Վայոց ձորի մարզում:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























