Թուրքիայի Սիվաս քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ներս մտած ոստիկաններն ինչպես են ծեծում 2 երիտասարդի:

Թուրքական  Hurriyet-ի փոխանցմամբ՝ առեւտրի կենտրոնի տաղավարների աշխատողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը հարթելու համար դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Սակայն ոստիկանները դեպքի վայրում սկսել են ոտքերով, բռնունցքներով եւ  մահակներով ծեծել 2 երիտասարդի:

Ավելի ուշ, ոստիկանների կողմից ծեծված 26 եւ 28 տարեկան երիտասարդները դատաբժշկական ուղեգիր են ստացել եւ հայց ներկայացրել ոստիկանների դեմ: Ոստիկաններն էլ իրենց հերթին են հայց ներկայացրել երիտասարդների դեմ:

Առեւտրի կենտրոնում գտնվող անվտանգության տեսախցիկներից մեկը ֆիքսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծում երիտասարդներին: