Audi ընկերությունը բացահայտել է նոր սերնդի 5-դռնանի A3 Sportback հեթչբեքը: Մոդելն ունի նույն շարժիչը, որն օգտագործվում է 3-դռնանի մոդելի համար` 300 ձիաուժ հզորությամբ:

Միաժամանակ, նոր մոդելը 100 կմ/ժամ արագություն է հավաքում ուղիղ 5 վայրկյանում, ինչը 0,1 վայրկյանով արագ է 3-դռնանի մոդելից: A3 Sportback-ի պաշտոնական պրեմիերան կկայանա Ժնեւում կայանալիք ավտոսրահում:

Նորույթի երկարությունը կազմում է 4324 մմ, լայնությունը` 1785 մմ, բարձրությունը` 1404 մմ: Առավելագույն արագությունը 250 կմ/ժամ է:

Վառելիքի ծախսը կազմում է 6,9 լիտր 100 կմ-ի համար:
Նոր մոդելի վաճառքը Գերմանիայում կսկսվի այս տարվա սեպտեմբերին: Գինը կկազմի 39,8 հազար եվրո: