Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ բավական նյարդային պատասխան տվեց քաղաքապետարանի յուրացումների առթիվ հարցին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Քաղաքապետարանում ընդհանրապես յուրացումներ չկան, յուրացումները ձեզ մոտ են»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ապա հունից դուրս եկավ. «Դու ո՞վ ես, որ ինձ հարց տաս, ես հարցազրույց չեմ տալիս»։ Վարդան Ղուկասյանի նյարդային վիճակի պատճառը թերեւս այն է, որ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետարանում դեռ անցյալ տարվա նոյեմբերից սկսված ստուգումներն ավարտվել են, ստուգման արդյունքում կազմվել է ակտ, իսկ ստուգումների վերաբերյալ նյութերը նախօրեին ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,- գրում է «Ժամանակը»։




























