Երեւանում, թետրվարի 16-ին, կկայանա Հայկ Դեմոյանի «Հայկական ազգային խորհրդանշաններ» գրքի շնորհանդեսը: Գրքի պատկերազարդ հատորում ընդգրկված է շուրջ 1300 լուսանկար, որոնք ներկայացնում են հայկական զինանշանների, դրոշների, ազգային խորհրդանշանների ու պարգեւների պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:

476 էջ ծավալով այս հատորը լույս է տեսել «Տիգրան Մեծ» հրատարակչատանը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Շնորհանդեսի ժամանակ տեղի է ունենալու գրքի վաճառք` բարեգործական նպատակներով, իսկ ստացված հասույթը տրամադրվելու է սիրիահայ մեր հայրենակիցներին օգնություն տրամադրող հիմնադրամին: