Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում արձանագրվել են զգալի ձեռքբերումներ, սակայն, ցավոք, եղել են նաեւ խախտումներ, հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության Հեյդի Թալյավինին «Արմենիա-Մարիոթ»-ում կայացած ասուլիսում, որը տապալվեց մի խումբ քաղաքացիների կողմից:
Նրա խոսքով, իշխանությունները զգալի ջանքեր են գործադրել ընտրացուցակների բարելավման ուղղությամբ, լուսաբանումը ԶԼՄ-ներում բավականին հավասարակշռված էր: Ցավոք, ըստ դիտորդի, եղել են որոշ խախտումներ մինչ քվեարկության օրը` ճնշումներ վարչական ռեսուրսի կիրառում: Միեւնույն ժամանակ, ըստ Թալյավինիի, քվեարկության ընթացքը ավ կազմակերպված էր:
«Եղել են նաեւ թերացումներ, միջամտություն, հատկապես գործող նախագահի կողմնակիցների կողմից, ընտրողների ուղղորդում»,- ասել է նա` հավելելով, թե ձայների հաշվարկի գործընթացը դրական էր:
Դիտորդական առաքելությունը Հայաստանում է մնալու եւս 10 օր, հետընտրական իրավիճակի դիտարկում են անցկացնելու: Վերջնական եզրակացությունը առաքելությունը կներկայացնի երկու ամսից:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության կազմում Հայաստան էին ժամանել երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդներ:


























