«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.75 դրամ: Ուրբաթ օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.19 %-ով կամ 0.79 կետով:

Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3.35 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408.5 դրամ, վաճառքինը` 411 դրամ: 

Forex միջազգային շուկայում եվրոն մի փոքր ամրապնդվել է դոլարի նկատմամբ` 1 եվրոն արժե 1.3271 դոլար: Եվրոպայում, ընդհանուր առմամբ, Իտալիայի առաջիկա ընտրություններից մտահոգություններ չունեն:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 1դոլարի փոխարժեք է սահմանել 30.3368 ռուբլին: Ռուբլին փոքր ինչ ամրապնդվել է դոլարի նկատմամբ: