Մշակույթի ոլորտում համագործակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնագրեր կկնքի Ինդոնեզիայի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության կառավարությունների հետ: Համաձայնագրերին հավանություն տալու հարցը ներառվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգում:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացրած տեղեկանքի` անկախացումից հետո Հայաստանը Ինդոնեզիայի հետ մշակույթի ոլորտում պետական մակարդակով համագործակցություն չի ծավալել: Իսկ համագործակցությունը Իրաքի հետ ձեւավորման փուլում է: Իրաքի հետ մշակութային համագործակցությունում հատկապես կարեւորվում է էթնիկ եւ ժողովրդական արվեստի բնագավառում համագործակցությունը:
Ինդոնեզիայի հետ նախատեսվում է համագործակցել կինոյի, ցուցահանդեսների, համերգների կազմակերպման եւ այլ ոլորտներում:




























