Քիչ առաջ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը:
Մեր աղբյուրը նշեց, որ ոստիկանության աշխատակիցները բավական կոպիտ կերպով Սուքիասյանին «հրավիրել» են ոստիկանության բաժին:
Սարիբեկ Սուքիասյանի՝ Էրեբունու ոստիկանության բաժնում գտնվելու փաստը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է նաեւ ՍԻԼ կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը: Վերջինս նշեց, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է Սուքիասյանը գտնվում ոստիկանատանը:
Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ չի կարողանում հանդիպել իր պաշտպանյալին, անգամ թույլ չեն տալիս խոսել ոստիկանության բաժնի պետի հետ եւ խոչընդոտում են փաստաբանների աշխատանքը:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ:
Նշենք, որ Սարիբեկ Սուքիասյանը հանդիսանում է «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահը:




























