Հայաստանյան իրավապահները բացահայտել են «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ մայիսի 6-ի գիշերը կատարված հարձակման մեղավորներին:

NEWS.am-ի տեղեկություններով, լրագրողի վրա հարձակում է կատարել ԱԺ պատգամավորներից մեկը, որը, անձնական հաշիվներ ունենալով Մնացականյանի հետ, օգտվել է ստեղծված հարմար պահից, եւ իր սափրագլուխներին ուղարկել՝ ծեծի ենթարկելու Մնացականյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 00.02-ին Մարգարյան փողոցի թիվ 20/3 շենքի 1-ին մուտքի դիմաց 2 անհայտ անձինք ծեծի էին ենթարկել «Շանթ» հեռուստաընկերության հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանին եւ դիմել փախուստի: Հեռուստալրագրողը վնասվածքներ էր ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե հարձակման ետեւում կանգնած է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Դեպքի առիթով հարուցվել էր քր.գործ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հատկանիշներով