Փետրվարի 12-ին երեք մարդ զոհվել է, նույնքան էլ վիրավորվել ԱՄՆ Ալաբամայի նահանգի Հանթսվիլ քաղաքի համալսարանում տեղի ունեցած կրակոցների արդյունքում: Ինչպես հաղորդում է BBC-ն , ողբերգությունը տեղի է ունեցել կենսաբանության ֆակուլտետում դասախոսների ու պրոֆեսորների հավաքի ժամանակ, տեղի ժամանակով ժամը 16:15-ին։

Բոլոր սպանվածները եւ երկու վիրավորները դասախոսներ են, իսկ երրորդ վիրավորվածը տեխնիկական բաժնի աշխատակից է: Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կրակ բաց արած կնոջը: Տեղի ունեցածի պատճառներն ուսումնասիրվում են: Փոխհրաձգության մասնակիցների անունները չեն հրապարկվում: Համալսարանի շենքը, որտեղ ուսանում են ավելի քան 7 հազար ուսանողներ, փակվել է եւ բոլորին տուն են ուղարկել: