Շինարարները սկսել են ապամոնտաժել Բեռլինի պատի մնացած կտորները` դրանց տեղում թանկարժեք բնակարան կառուցելու համար: Նկարիչներն ու իրավապաշտպանները պահանջում են պահպանել այն գրաֆիթիի հետ մասին, որպես Գերմանիայի մայրաքաղաքի տեսարժան գլխավոր վայրերից մեկը:

Շինարարական տեխնիկան մարտի 1-ի առավոտյան սկսել է քանդել East Side Gallery-ի հատվածը, որի վրա հայտնաի գրաֆիթիներ էին` Դիտրի Վրուբելի «Տեր, օգնիր ինձ փրկվել այս մահաբեր սիրո մեջ» եւ ԽՍՀՄ ու ԳԴՀ ղեկավար Լեոնիդ Բրեժնեւի ու Էրիխ Հոնոկերի «եղբայրական համբույրը» պատկերող  գրաֆիթիները:

Շինարարները պատից կտրել են 1,5-մետրանոց հատված, ապա մոտ 400 մարդ շրջափակել է շինարարական հրապարակը եւ թույլ չի տվել շարունակել աշխատանքները:

Պատը քանդելու են` էլիտար թաղամասերի միջեւ անցում կառուցելու համար, իսկ իրավապաշտպանները կտրականապես դեմ են քաղաքի պատմությունը աղավաղելու փորձերի դեմ:

Բեռլինի պատը կառուցվել էր 1960թ.: Դրա մեծ մասը վերացվել էր 1989թ., սակայն մի քանի տեղ բետոնե պատը մնացել էր: Ամենամեծ կտորը` 1 կմ 316 մետր երակրությամբ Արեւելյան կայարանի մոտ է, որեղ էլ գտնվում է East Side Gallery-ն: Այն նկարազարդելու համար հավաքվել էին 21 երկրների ավելի քան 100 նկարիչներ: