Եվրոպական տարածաշրջանի ասամբլեայի նախաձեռնությամբ փետրվարի 15-16-y Փարիզում կայանալու է «Սեւ ծովի գագաթնաժողովը», որին մասնակցելու է նաեւ Հայաստանը:

Ինչպես հայտնել է այդ միջպետական կազմակերպության ներկայացուցիչը, համաժողովը նվիրված է լինելու բնապահպանական իրավիճակին եւ սեւծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության հարցերին:

Սպասվում է, որ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի քննարկմանը մասնակցելու են Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները:

AEP-ը ստեղծվել է 1985թ., նրա կազմում ընդգրկված են 270 տարածաշրջաններ՝ 33 երկրներից, նաեւ 16 միջտարածաշրջանային կազմակերպություններ: