Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ-Այլենդ կղզու ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հայկական ծագմամբ, քիչ հայտնի աբստրակտ իմպրեսիոնիստ Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվում են 30 մլն դոլար: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով Associated Press-ը:

Բելփորթում գտնվող քոթեջի նոր սեփականատերը գտել է Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ, կտավներ եւ հանդեսներ: Աշխատանքները գնահատել է Ուիլյամ Հասթինգս Ֆալկը, ով ժամանակին գնահատել է նաեւ Էնդի Ուորհոլի արվեստը:

Որոշ ստեղծագործություններ արդեն վաճառվել են 500 հազար դոլարով: Նրա 50 պեյզաժներ ցուցադրման են դրվել Մանհեթթընում: Արվեստի պատմաբան Ուիլյամ Իննես Հոմերի` վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի աշխատանքները համարվում են իրենց դարաշրջանի լավագույն աշխատանքները: Տունը 2007թ. գնել էր Թոմաս Շուլցը: