Համացանցում ուկրաինական կայքերից մեկում հայտարարություն է հայտնվել, որ որտեղ նշվում է, որ վաճառվում է Վլադիմիր իլյիչ Լենինի արձանը, որը տեղադրված է Կիեւի Բեսարաբիայի հրապարակում, հաղորդում է «Պրոֆիդոմը»:
Հայտարարությունում բառացիորեն նշված հետեւյալը. «Կվաճառեմ Վ. Լենինի Կիեւում գտնվող արձանը»: Վաճառողը լավ ուսումնասիրել է արձանը եւ, օրինակ գիտի, որ «Լենինի արձանը պատրաստված է կարմիր գրանիտից, իսկ բարձրությունը 3,45 մետր է»:
Քանի որ 2009-ի հունիսի վերջին մի խումբ մարդիկ մուրճով վնասել էին արձանը, գինը կարող է նվազեցվել` վաճառողի հետ պայմանավորվելով: Ընդ որում, նախնական գինը նշված չէ, ասված է միայն որ այն «պայմանագրային» է:



























