Շնչառական սովարական թեստը կարող է արագ ախտորոշել ստամոքսի քաղցկեղը, այս մասին հայտարարել են Չինաստանի եւ Իսրայելի գիտնականները: Փորձի արդյունքում 90% ճշգրտություն է արձանագրվել:
Փորձագետների կարծիքով` թեստը կարող է ստամոքսի քաղցկեղի ախտորոշման հարցում իսկական հեղափոխություն առաջացնել, քանի որ շատերի մոտ հիվանդությունը հայտնաբերվում է բավականին ուշ շրջանում, երբ բուժումը մեծ արդյունք չի տալիս:
Նոր թեստը շեշտը դնում է շնչառության քիմիական առանձնահատկության վրա, հաղորդում է «РБК»-ն: Դրա միջոցով հնարավոր է ոչ միայն հիվանդությունն ախտորոշել, այլ որոշել հիվանդության փուլերը:



























