ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը փետրվարի 16-ին հանդիպում կունենա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպումը կայանալու է Երեւանում, ուր փետրվարի 15-ի երեկոյան երկօրյա այցով ժամանելու է Կանատ Սաուդաբաեւը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այսօր՝ փետրվարի 15-ին Սաուդաբաեւը գտնվել է Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:
Հիշեցնենք, որ Ղազախստանը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է 2010 թ. սկզբին եւ հանդես է եկել ձգձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ մի շարք առաջարկություններով:




























