Փետրվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,7 միլիոն դոլարի առք և վաճառք՝ 381.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից` փակման գինը կազմել է 382 դրամ: Մեկ շաբաթ առաջ` փետրվարի 8-ին, փակման գինը եղել է 379.24 դոլար եւ կայացել էր 980 հազար դոլարի առք ու վաճառք:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, որ Կենտրոնական բանկը տարբեր միջոցներով, այդ թվում նաեւ արտարժութային ինտերվենցիաներով, փորձում է ֆիքսված պահել դոլարի փոխարժեքը, բայց վերջին օրերին նկատվում է այդ փոխարժեքի որոշակի աճ: