Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը կայցելի Մոսկվա: Բաղապշի այցը Ռուսաստանի մայրաքաղաք կայանալու է փետրվարի 16-18-ը: Նա Մոսկվայում կլինի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով:

Բաղապշի այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր տրանսպորտի եւ հաղորդակցության ոլորտում, մասնավորապես՝ ՌԴ եւ Աբխազիայի միջեւ օդային հաղորդակցության վերաբերյալ: