«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 13-ին դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415 դրամ; Նշենք, որ երեկ բորսայում գործարքներ չեն կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է միանգամից 0.93%-ով կամ 1.83 կետով: Սա փոխարժեքի այս տարվա ամենակտրուկ անկումն է: Սա նաեւ 2012 թ. հուլիսի 10-ից հետո ամերիկյան դոլարի ամենաբարձր բորսայական փոխարժեքն է;
Բորսայում այսօր վաճառվել է 4.5 մլն դոլար;
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 414 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 415 դրամն է:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է ճապոնական իենի, սակայն ուժեղացել է եվրոյի նկատմամբ: Մեկ եվրոն այսօր սակարկվել է 1.30 դոլարին մոտ: Փորձագետների կարծիքով՝ եվրոյի փոխարժեքն առաջիկա օրերին մեծապես կախված է նրանից, թե ինչպես կիրացվեն Իտալիայի կառավարության պարտատոմսերը, որոնց աճուրդները կսկսեն այսօր երեկոյան:
Ռուսաստանի կենտրոնական բանկը նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7209 ռուբլի:




























