Հայաստանն ու Ղազախստանը կապված են պատմությամբ ստուգված երկարամյա բարեկամությամբ, որը զարգանում է եւ ներկայումս: Այդ մասին Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ու Ղազախստանը բեղուն համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպություններում եւ նման կարծիք ունեն շատ գլոբալ հարցերում: Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանն աջակցել է Ղազախստանի թեկնածությանը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում եւ այսուհետ մտադիր է աջակցություն ցուցաբերել Կանատ Սաուդաբաեւին՝ ԵԱՀԿ-ում նրա նախաձեռնությունների ժամանակ:
Իր հերթին Կանատ Սաուդաբաեւը, շնորհակալություն հայտնելով Հայաստանից աջակցության համար, շեշտը դրել է ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացման անհրաժեշտության վրա: «Թուրքիայում ԵԱՀԿ գագաթնաժողովից շատ ժամանակ է անցել, աշխարհում շատ բան է փոխվել, նոր մարտահրավերներ, թեժ կետեր, խնդիրներ եւ հարցեր են առաջացել, որոնք պետք է քննարկել»,- ամփոփել է Սաուդաբաեւը:




























