NEWS.am-ը ներկայացնում է  «Foreign Policy» ամսագրում հրապարակված Քարնեգի հիմնադրամի Եվրասիայի եւ Ռուսաստանի բաժնի ավագ գիտաշխատող Թոմաս դը Վաալի հոդվածից մի հատված.

Ինչպե՞ս վերականգնել տունը, երբ մարդիկ ցնցում են նրա հիմքերը: Այս հարցն է ծառացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ հարավկովկասյան երեք երկների առջեւ: Նրանցից յուրաքանչյուրում կառավարող ռեժիմները բախվել եւ բախվում են հասարակական բողոքի:

Վրաստանում նախագահ Միխայիլ Սահակաշվիլին  զիջեց իր իշխանության մեծ մասը, երբ  անցած տարվա հոկտեմբերին ընտրությունների արդյունքներն անակնկալ նա դեմ շրջվեցին:

Հիմա էլ ուշադրության կենտրոնում է հայտնվել փոքրիկ Հայաստանը: Երկրում փետրվարի  18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով  վերընտրվել է գրծող նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա հեշտ  հաղթանակը կանխորոշված էր թվում, քնաի որ երկու ենթադրյալ մրցակիցները դուրս էին եկել պայքարից: Սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անսպասելիորեն առաջ շարժվեց:

Պաշտոնական տվյալներով նա ստացել է մոտ 37% քվե եւ հայտարարել, որ հաղթել է երկրի երկրորդ եւ երրորդ քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում: Ըստ էության, երկրում «արթնացել է» դժգոհությունը, սակայն  բավականին ուշ` ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Եթե ընտրարշավը  երկու շաբաթով ավելի երկար տեւեր,  միանգամայն հնարավոր է, որ լիներ ընտրությունների երկրորդ փուլ:

Միաժամանակ  միջազգային առաջնորդները, այդ թվում` ԱՄՆ նախագահ Օբաման,  արդեն շնորհավորել են Սարգսյանին` հաղթանակի կապակցությամբ: 

Րաֆֆի Հովհաննսիյանը պարկեշտ մարդ է, չաղտոտված կոռումպացված քաղաքականության  հետխորհրդային պրակտիկայով: Սակայն նա օտար է` ծնված Կալիֆոռնիայում,  որին քչերը կարող են պատկերացնել Հայաստանի նախագահի պաշտնում: Ակնհայտ է, որ նա մոբիլիզացրեց բողոքի ձայները, որոնք պարզվեց ավելի շատ էին, քան նրա կողմնակիցների քվեները:

Հայաստանում հասարակական կարծիքի հարցումները երկրում կոռուպցիայից, աղքատությունից եւ իշխանության չարաշահումից դժգոհության բարձր մակարդակ են արձանագրում: Դա արտահայտվում է տնտեսական ցուցանիշներով եւ երկրից ուղեղների արտահոսքով: Սարգսյանը կոնսենսուսի մարդ է, ով պատրաստ է լսել իր ընդդիմախոսներին:  Եթե նա չի ցանականում իր նախագահության ողջ շրջանն անցնել խորդուբորդ ճանպարհով, պետք է հիմա մտածի` ինչ քայլեր ձեռնարկել` ինչ-որ չափով բանակչության դժգոհությանն արձագանքելու համար: Միաժամանակ նա գիտակցում է, որ ապաշնորհ գործողությունները կարող են հանգեցնել իր իշխանության փլուզմանը:

Կովկասյան քաղաքկանության անցած տարվա դասը կայանում է նրանում, որ հասարակական կարծիքը ոչ թե միաձուլվածք է, այլ ալիք:  Դժգոհությունը կարող է հանկարծակի ուժեղանալ` ի հայտ գալով կարծես ոչ մի տեղից: Գործող ղեկավարը օգտվում է  լռության մատնելու լոյալությունից, սակայն երբ նրա  իշխանությունն սկսում է  ցնցվել, նրան կարող է տապալել: Հենց դա էլ տեղի ունեցավ անցած աշնանը Վրաստանում, սակայն դա տեղի չունեցավ Ռուսաստանում եւ Հայաստանում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ առկա խնդիրները վկայում են այն մասին, որ Ալիեւը չի կարող  դեպի նախագահության երրորդ ժամկետ սահուն անցման մասին հուսալ: Նրան սպառնում են Սարգսյանի խնդիրնրը` սակայն առավել լուրջ տեսքով: