2012 թվականի Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) գնահատվել է 0.729 միավոր, գտնվելով մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբում, որտեղ 187 երկրների եւ տարածքների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը: Քանի որ ՄԶՀ հաշվարկման հիմքում ընկած տվյալներն ու մեթոդները փոխվել են՝ Հայաստանին առնչվող արժեքները եւ դիրքերը հնարավոր չէ համեմատել մարդկային զարգացման նախկին զեկույցներում հրապարակված ցուցանիշների հետ:
1990թ.-ից մինչեւ 2012թ. Հայաստանի ՄԶՀ-ի արժեքը 0,628-ից աճել է 0,729, այսինքն 16 տոկոսով, կամ միջին տարեկան աճը կազմել է մոտ 0.7 տոկոս:
1980թ.-ից մինչեւ 2012թ. Հայաստանի կյանքի սպասվող տեւողությունը ավելացել է 3.5 տարով, կրթության միջին տեւողությունը՝ 1.6 տարով, իսկ կրթության սպասվող տեւողությունն ավելացել է 2.3 տարով: 1990-2012թթ. Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը (ՀԱԵ) աճել է շուրջ 96 տոկոսով:
2012թ. Հայաստանի ՄԶՀ 0,729 արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների խմբի միջին 0,758-ից, եւ ցածր է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջին 0,771-ից: Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստանին 2012 թ. ՄԶՀ-ի դիրքով եւ բնակչության թվով առավել մոտ են Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են ՄԶՀ 72-րդ եւ 82-րդ տեղերը:
2010թ. Մարդկային զարգացման զեկույցը ներկայացրեց բազմակողմանի աղքատության համաթիվը (ԲԱՀ), որը սահմանում է նույն տնային տնտեսություններում կրթության, առողջության եւ կենսամակարդակի բազմակի անհամաչափությունները: Հայաստանի ԲԱՀ արժեքը, որը բազմակողմանի աղքատ բնակչության մասն է` ճշգրտված զրկանքների ինտենսիվությամբ, կազմում էր 0,001 եւ Հայաստանը փոքր - ինչ առաջ է Վրաստանից եւ Ադրբեջանից, որոնց ԲԱՀ արժեքները եղել են 0,003 եւ 0,021 համապատասխանաբար:




























