Շատ պատմաբաններ այն կարծիքին են, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է, որի տարածքում ծիրանենին աճում է հնագույն ժամանակներից:

1965-2009թթ. ծիրանի միջազգային արտադրանքն ավելացել է 2,7 անգամ, եւ գերազնացել է  3,7 մլն տոննայի ցուցանիշը: Ծիրանի արտադրության առաջատարը  Թուրքիան է` 2009թ. 695 հազ. տոննա ցուցանիշով, որի ողջ ծավալի  60%-ը բաժին է ընկնում Մալաթիային:

Չնայած նման տպավորիչ ծավալներին, մոլորակի յուրաքանչյուր բնակչին տարեկան բաժին է ընկնում 0,5 կգ ծիրան:

Հայաստանի գյուղնախարարության տվյալներով` անցած տարի ծիրանի բերքը կազմել է մետ 70,2 հազ. տոննա: Այսինքն, յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում 23 կգ...

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները բավականին լավատեսկան են. բնակչության մեկ շնչին միջինը բաժին է ընկնում  109,4 կգ միրգ եւ հատապտուղ,  79,6 կգ խաղող:  Չորս հոգանոց ստանդարտ ընտանիքի համար դա կազմում է տարեկան 756 կգ կամ օրական 2 կգ:

Ծիրանը հնարավոր է պահել առավելագույնը երկու շաբաթ, ոչ ավելի: Ուստի մեզանում ծիրանի եւ դեղձի վաճառքի առումով հստակ սեզոնայնություն գոյություն ունի: Այդ մասին են վկայում նաեւ ԱՎԾ տվյալները: Առավել տեսանալի դարձնելու համար` այդ տվյալները ներկայացնենք գծապատկերով:  Եթե ապրանքը որեւէ ամիս բացակայում է, ապա նրա գիծն այդ ամիս զրոյական է:

Սկզբում դիտարկենք խնձորի գնի դինամիկան: Այն մանրածախ ցանցում առկա է գրեթե ողջ տարին: Ուստի նրա գիծն աչքի է ընկնում կայունությամբ` առանց վերելքների եւ վայրէջքների:

Դեղձը գնորդին առաջարկվում է հունիսից-նոյեմբեր հատվածում: Ընդ որում, հունիսին կիլոգրամի դիմաց գինը եղել է 1255 դրամ,  սեպտեմբերին հասել 214 դրամի:

Ծիրանի դեպքում սեզոնայնությունն ավելի ակնհայտ է երեւում:  Առավելագույն գինը գրանցվել է բերքի սեզոնի սկզբին` 955 դրամ կիլոգրամի դիմաց: Միջին գինը նկատելի նվազել է հուլիսին` մինչեւ  405 դրամ, հետո կրկին աճել:

Այսպիսով, թարմ ծիրանը բնակչությունն սպառում է միայն հաշված ամիսների ընթացքում: Ընդ որում, գնի տեսակետից,  գնորդների համար բարենպաստ է միայն մեկ ամիս` հուլիսը:

Հայտնի է, որ շատ ընտանիքներ դա «համահարթեցնում են»...