Իրաքի Մոսուլ քաղաքից Թուրքիայի Մարդին նահանգ մտած ուղեւորատար գնացքը դիմավորել են կազմակերպված միջոցառումով։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Մարդինի նահանգի Նուսայբին շրջանի վարչական ղեկավար Յուջել Գեմիջին անձամբ է դիմավորել իր շրջան մտած գնացքը եւ նշել, որ երկաթուղային հաղորդակցությունը ավելի կամրապնդի Իրաքի եւ Թուրքիայի միջեւ սոցիալ-տնտեսական կապերը։
Իրաքի երկաթգծի Մոսուլի պատասխանատուն իր շնորհակալությունն է հայտնել գեղեցիկ ընդունելության համար եւ գնացքը շարժվել է դեպի Գազիանթեփ (Այնթափ)։
Նշենք, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունից առաջ երիտթուրքական իշխանությունները հազարավոր հայ երիտասարդների աշխատեցրել են հենց այս տխրահռչակ երկաթգծի շինարարության վրա եւ բոլորին էլ ընթացքում սպանել են։




























