Ռուսաստանը կարող է վերջին սերնդի ՀՕՊ Ս-400 համակարգեր տեղադրել ԱՊՀ երկրներում, եթե քաղաքական որոշում ընդունվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փետրվարի 17-ին հայտարարել Ռուսաստանի ՌԾՈՒ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին: «Քաղաքական ղեկավարության որոշմամբ այդ համակարգերը կարող են տեղադրվել ամենուր»,- նկատել է նա:

Նրա խոսքով, համակարգերը կարող են օգտագործվել ԱՊՀ համատեղ պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում: