Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն փետրվարի 16-ին այցելել է Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարան եւ հանդիպել համալսարանի ռեկտոր Գեորգի Խուբուաի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ժամանակ քննարկվել են Երեւանի եւ Թբիլիսիի պետական համալսարանների, հայ եւ վրաց գիտնականների միջեւ կրթական ու գիտական ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերում գիտական շփումները գործնականացնելու խնդիրները:




























