Չեխիայի անկախության 20-ամյակի կապակցությամբ երկրի նախկին նախագահ Վացլավ Կլաուսի կողմից հայտարարված զանգվածային համաներումը բանտապահների զանգվածային անգործության պատճառ է  դարձել:

Ազատ է արձակվել շուրջ 6 442 դատապարտյալ` ընդհանուր  23 հազարից: Արդյունքում երեք բանտ  կոնսերվացվել է, իսկ մեկն՝ ընդհանրապես փակվել: Աշխատանքից զրկվել է  ավելի քան  110 մարդ`  բանտապահներից եւ սպասարկող անձնակազմից:

Նրանց ողջ հույսը հիմա այն է, որ ազատ արձակվածներն ազատություն մեջ երկար չեն մնա եւ կվերադառնան, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: