Եվրոպացի ատամնաբույժները պարզել են, որ սպիտակ գինու սիրահարները կարող են լուրջ վնաս հասցնել իրենց ատամներին: Այդուհանդերձ, բժիշկների խոսքով՝ ատամի էմալը կարելի է պաշտպանել սպիտակ գինու ավերիչ ազդեցությունից, հաղորդում է Lenta-ua-ն:
Սովորաբար նշվում է, որ ատամի էմալին վնասում է կարմիր գինին, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ սպիտակ գինու մեջ պարունակող թթուներն ունակ են ավելի ակտիվորեն վնասել ատամները, քան կարմիր գինում առկա թթուները: Փորձարկումների ընթացքում մարդու առողջ ատամները լաբորատորիայում ենթարկվել են սպիտակ գինու ազդեցությանը, որի հետեւանքով մեկ օրում կորցրել են էմալի շերտը՝ 60 միկրոն հաստությամբ: Ստիպակ գինու բաղադրիչները ագրեսիվորեն ատամներից պոկել են կալցիումն ու ֆոսֆորը: Ընդ որում, գինու տարիքն ու տեսակը որեւէ կապ չունեն նրանց «ավերիչ» ազդեցության հետ:
Գիտնականները նաեւ պարզել են, որ գինու հետ պանրի օգտագործումը օգնում է էմալի պահպանմանը: Հատկապես օգտակար են բարձր չափաքանակով կալցիում պարունակող պանիրները:




























