Մեքսիկայի հարավային երկու նահանգները՝ Յուկատան եւ Կինտանա-Ռոո, որոնք ամենագրավիչն են օտարերկրացի զբոսաշրջիկների համար, իրար կմիանան զբոսաշրջային գնացքով: Զբոսաշրջության նախարարությունում վստահ են, որ դա կօգնի օտարերկրացի հյուրերին ավելի մոտիկից ծանոթանալ երկրի մշակութային ժառանգությանը, հաղորդում է Travel.ru-ն:
Յուկատան նահանգում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ կապված Մայա քաղաքակրթության հետ, իսկ Կինտանա-Ռոո նահանգում են գտնվում Մեքսիկայի գլխավոր հանգստավայրերը, ինչպիսին է Պլայա-դել-Կարմենը:




























