Սինգապուրում «River Safari» զվարճանքների էկոայգին ամբողջությամբ կբացվի այս տարվա ամռանը: Ներկայումս այնտեղ մի քանի գոտի է գործում միայն, հաղորդում է Travel.ru-ն:
Ընդհանուր առմամբ, այգում ներկայացված է 10 տարբեր էկոհամակարգ: «River Safari»-ի այցելուները շատ բան կիմանան շրջակա միջավայրի պաշտպանության մասին եւ կկարողանան նավարկել հայտնի գետերով` Նեղոսով, Յանցզիով, Միսիսիպիով եւ Ամազոնով: Այստեղ հնարավոր կլինի տեսնել ողջ աշխարհից բերված տարբեր կենդանիների` անակոնդաների, ծովային կովերի եւ այլն: Համալիրի բնակիչների հետ հնարավոր կլինի «ծանոթանալ» նաեւ ջրի տակ:
«River Safar» ընդհանուր տարածքը 12 հեկտար է: Ակնկալվում է, որ տարեկան այգի կայցելի ավելի քան 800 հազ. մարդ:




























