Գերմանացին 6 տարի շարունակ չի կարողացել բաժանվել Ամանորի տոնածառից: 59-ամյա Ալֆրեդ Լորշետերը համացանցի աստղ է դարձել. նա 2006 թվականին գեղեցիկ տոնածառ է գնել, որը նրա տանը զարդարված մնացել է ավելի քան 2 հազար օր: Այս մասին գրում է Novostiua.net ինտերնետ-պարբերականը:
Ծառն, իհարկե, դեղնել է, լույսերը փչացել են, բայց Ալֆրեդը հսկայական բավականություն է ստացել, որ իր վրա է սեւեռված հասարակության ուշադրությունը: «Շատերն են մեզ հյուր եկել, որպեսզի տեսնեն իմ ծառը, եկել են լրագրողներ, նույնիսկ հեռուստատեսությամբ են ինձ ցույց տվել»,-պատմել է նա:
Արդյունքում Ալֆրեդի կինը վերջնագիր է ներկայացրել ամուսնուն. Կամ ինքը, կամ տոնածառը: Ալֆրեդն ընտրել է կնոջը եւ հանդիսավոր, տեսախցիկների ներկայությամբ, դուրս է տարել տոնածառը: Բայց դեկտեմբերին նա անպայման նոր տոնածառ է գնելու:




























