Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ստորագրել է երկրի վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականի փաստաթուղթը, որը ներկայացվել էր նախօրեին: Սպասվում է, որ վարչապետի հրաժարականը կսրի քաղաքական պայքարը, քանի որ խորհրդարանական դաշինքները կփորձեն կոալիցիա ստեղծել, որն ունակ կլինի նոր վարչապետ ընտրել, հաղորդում է RBK_ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին մարտի 22-ի երեկոյան պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Նրա խոսքով՝ կառավարության հրաժարականը ազգային երկխոսության նոր փուլի համար ջանքերի վերսկսման շանս կտա, ինչը «խիստ անհրաժեշտ է երկրում քաղաքացիական խաղաղության եւ համաձայնության պահպանման» համար:

Վարչապետ Միկատին նաեւ հավելել է, որ որոշել է հրաժարական տան նաեւ իր հայրենի Տրիպոլիում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, որտեղ «շարունակվում է արյուն հեղվել»: