«Նորվեգական հրաձիգ» Անդերս Բրեյվիկը բանտի ղեկվարությանը խնդրել է  իրեն թույլ տալ մասնակցել մոր հուղարկավորությանը: Նրա մայրը մահացել է մարտի 22-ին` 67 տարեկանում երկարատեւ հիվանդությունից հետո, հաղորդում է  «Sky News»-ը:

«Ես խոսել եմ նրա հետ: Նա սգում է, նրա համար դա շատ ծանր նորություն էր»,-ասել է Բրեյվիկի փաստաբանը` նշելով, որ բանտի ղեկավարությունը պետք է որոշի` թույլ տալ նրան մասնակցել հուղարկավորությանը, թե ոչ:

Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Բրեյվիկն ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտեյա կղզու երիտասարդական ճամբարում, որի ժամանակ սպանվել էր 69 մարդ: Դատարանը նրան մեղսունակ էր ճանաչել եւ դատապարտել 21 տարվա ազատազրկման: