Հավանայում տեղի է ունեցել սփիրիթուալիզմի համաշխարհային յոթերորդ կոնգրեսը, որին մասնակցել են 24 երկրների 1,5 հազար պատվիրակներ: Կազմակերպիչներից մեկը` Էդվին Բրավոն, պարզաբանել է, որ Կուբան առաջին անգամ որպես հանդիպման վայր է ընտրվել տեղի բնակչությունում սպիրիտուալիզմի լայն տարածման համար. երկրում 574 գրանցված միություններ են գործում:
Նա լրագրողներին հայտնել է, որ պատվիրակները քննարկել են XIX դարում ֆրանսիացի Ալան Կարդեկի կողմից գաղտնագրված սփիրիթուալիզմի վարդապետությունը, ինչպես նաեւ մարդկանց հոգեկան առողջությանը վերաբերող հարցեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կուբայի Կոմկուսի ԿԿ-ի կրոնական գործերի գերատեսչության տնօրեն Կարիդադ Դիեգոն կոնգրեսում ելույթ ունենալիս ընդգծել է. «Հոգեւոր ավանդույթը երկար պատմություն ունի մեր երկրում, որտեղ սպիրիտուալիզմն ինտեգրվել է ժողովրդական մշակույթին»: Կոնգրեսը հարգել է մարտի 5-ին մահացած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հիշատակը:
Սփիրիթուալիզմի համաշխարհային հաջորդ կոնգրեսը տեղի կունենա 2016թ. Լիսաբոնում:




























