ԱՄՆ-ում ասիացին հրկիզել է իրեն մատնահարդարման սրահում, որտեղ  աշխատում է նրա կինը: Դեպքը պատահել է մարտի 24-ին ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Կոստա Մեսա քաղաքում: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել երրորդ կարգի այրվածքներով:

Ասիացին  սրահ է մտել դյուրավառ հեղուկով լցված դույլով: Նրա նախկին կինը գտնվում էր այդ սրահում, եւ սպասարկում էր հաճախորդներից մեկին: Տղամարդն հեղուկը լցրել է իր գլխին եւ հրդեհել իրեն` կրակայրիչի օգնությամբ: Նրան հաջողվել է փրկել, քանի որ սրահի աշխատակիցներից մեկը կրակմարիչ է օգտագործել, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

Ականատեսների խոսքով` տղամարդը «շատ հուսահատված էր երեւում», եւ սրահ մտելով` նա բղավել է նախկին կնոջ վրա, ումից նա երեք երեխա ունի: