Լեհաստանի ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի հայտնի գործարար Բորիս Բերեզովսկիի մահվանն առնչություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես չեմ հավատում, որ խոսքը բնական մահվան մասին է: Չեմ հավատում պատահականություններին այն մարդկանց վերաբերյալ, ովքեր տրորել են Պուտինի ոտքը»,-հայտարարել է «Լեհաստանի համերաշխության» ներկայացուցիչ Յացեկ կուրսկին: Radio Zet-ի ուղիղ եթերում նա հայտարարել է, որ տեղի ունեցածն ապացուցում է, թե «ինչ դաժան ռեժիմ է նստած Կրեմլում եւ որքան ուշադիր պետք է լինել»:
Ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Ադամ Հոֆմանը եւս կարծում է, որ Բորիս Բերեզովսկիի մահվան մեջ «կրեմլյան հետք» է նկատում: «Հայտնի է, որ նա ներողություն է խնդրել, բայց Կրեմլը չի ներում: Նման բաներ արդեն տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայում, ուստի հետաքննություն է անհրաժեշ»,-Հոֆմանի խոսքերն է մեջբերում Rzech Pospolita-ն:
Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերվել էր մարտի 23-ին, Սուրեյի իր առանձնատան լոգարանում: Ոստիկանությունը ստուգել է տանը ռադիոակտիվ նյութերի առկայությունը եւ այդպիսիք չի հայտնաբերել: Գործարարի մահվան պատճառները դեռ պարզված չեն:
Բերեզովսկիի ընկերներից մեկի պնդմամբ՝ նրան, ամենայն հավանականությամբ, խեղդամահ են արել:




























