Հնդկաստանում բռնաբարել են հարավկորեացի մի ուսանողուհու: Հարձակումը կրկին կատարվել է ավտոբուսում, ինչպես հնդիկ ուսանողուհի Ջոթի ՍԻնգհի դեպքում, ում դաժամաբար բռնաբարել ու սպանել էին 2012-ի դեկտեմբերին:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», բռնաբարվողը եղել է 23 տարեկան, նա սովորում է Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի ուսումնական հաստատություններից մեկում:

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում, ժամը մոտավորապես 07:30-ին: Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա հետ նույն ավտոբուսում գտնված երիտասարդների խմբին:

Ուսանողուհին ճանաչել է իրեն բռնաբարողին, ում կալանավորել են: