Բորիս Բերեզովսկիի դիահերձման արդյունքները կհրապարակվեն արդեն այսօր` մարտի 25-ին: Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian-ը, մարտի 25-ին օլիգարծի դին նրա առանձնատնից տեղափոխվել է հերձման, որը նախատեսված է Լոնդոնի ժամանակով ժամը 13:00-ին:

Արդյունքները կհայտարարվեն ոստիկանության կողմից արդեն այսօր երեկոյան, հայտնել է պարբերականը` վկայակոչելով ոստիկանությանը:

Նշենք, որ Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին, 68 տարեկան հասակում: Նրան մահացած էին գտել Սուրրեյի իր առանձնատան լոգարանում: Քննիչները բռնի մահվան որեւէ հետք չեն գտել: Նախկինում ոստիկանությունը հաղորդել է, որ դին հերձվելու է, սակայն կոնկրետ ժամ չէր նշվել: