ԱՄՆ տարածքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են ռուսաստանցի հայտնի գործարար Ռոման Աբրամովիչին, հաղորդում են РБК-ТВ-ի աղբյուրները: Այս պահին ձերբակալության պատճառները հայտնի չեն: РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Աբրամովիչի ձերբակալման մասին տեղեկությունները պաշտոնական չեն:
Այս պահին պարզ չէ, թե ձերբակալությունն առնչություն ունի Ռոման. Աբրամովիչի բիզնեսի՞, թե՞ Բորիս Բերեզովսկիի մահվան հանգամանքների հետաքննության հետ:




























