Ռուսաստանցի հայտնի գործարար Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները՝ ԱՄՆ-ում գործարարի ձերբակալման մասին: «Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Ջոն Մանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ РБК-ТВ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ տարածքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են ռուսաստանցի հայտնի գործարար Ռոման Աբրամովիչին: Ձերբակալության պատճառները հայտնի չեն: РБК-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Աբրամովիչի ձերբակալման մասին տեղեկությունները պաշտոնական չեն:

Պարզ չէ, թե ձերբակալությունն առնչություն ունի Ռոման. Աբրամովիչի բիզնեսի՞, թե՞ Բորիս Բերեզովսկիի մահվան հանգամանքների հետաքննության հետ: