Իսպանացի պրոֆեսորը Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելին համեմատել է Հիտլերի հետ: Սեվիլիայի համալսարանի պրոֆեսոր Խուան Տորես Լոպեսն իսպանական El Pais-ի կայքի իր սյունակում գրել է, որ Մերկելը Ադոլֆ Հիտլերի պես պատերազմ է հայտարարել իր եվրոպացի հարեւաններին:

«Գերմանիան ընդդեմ Եվրոպայի» վերնագրով հոդվածն ավելի ուշ հանվել է կայքից, քանի որ բուռն բողոքի առիթ է դարձել:

«Մերկելը Հիտլերի նման պատերազմ է հայտարարել ողջ մնացյալ մայրցամաքին, բայց այս անգամ իր տնտեսական կենսական տարածքն ապահովելու համար»,-գրել է իսպանացի գիտնականը՝ վերլուծելով եվրագոտում ճգնաժամի պատճառները:

Իսպանացի տնտեսագետի սյունակում մարտի 23-ին հայտնված հոդվածը բուռն հակազդեցություն է առաջացրել համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում: Արդեն կիրակի օրը El Pais-ը հեղացրել է վիճերի առիթ դարձած նյութը, հաղորդում է РБК Daily-ն:

Իսպանական թերթի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ «նյութում կա պնդում, որը խմբագրության կարծիքով տեղին չէ»: Նշվում է նաեւ, որ Տորեսի սյունակում արտահայտած մտքերը «բացառապես հեղինակի կարծիքն են»: