Բերեզովսկին կախվել է. այդպիսին են Սքոթլանդ Յարդի հրապարակած դիահերձման արդյունքները: Մասնագետները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել:
Կանցկացվեն նաեւ թունաբանական եւ հիստոլոգիայի թեստթր, որոնց արդյունքների համար, հավանաբար, մի քանի շաբաթ կպահանջվի:
Միաժամանակ, Բերեզովսկու հարազատները եւ մտերիմները հուսով են, որ նրա մահվան հանգամանքների հետաքննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի իրենք կարողանան հուղարկավորել նրան: Այդ մասին բրիտանական Guardian թերթին հայտնել է գրող Սաշա Ներոզինան` գործարարի նախկին կին Գալինա Բեշարովայի ընկերուհին, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Դեռ պարզ չէ` կանցկացվի արդյոք եկեղեցական արարողություն, թե ոչ։ Կյանքի օրոք Բորիս Բերեզովսկին հայտարարում էր, որ ինքն ուղղափառ է: Եթե հետաքննությունը եզրակացնի, որ նրա մահվան պատճառն ինքնասպանությունն է, դա կխանգարի եկեղեցական ծիսակարգին:




























